մեկնաբանություններ` 90 (ցույց տալ)


Նահապետ Քուչակ


Սիրո հայրեններ

1
Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.
Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.
Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:
Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ[1]:
2
Յայդ լեռնեդ ի վայր գայի, կանչեցի, թե` «Յու՞ր կա կանանչե:
Մեկիկ մ՚ այլ ինձ զայն ասաց. «Սար ու ձոր ամենն է կանանչ.
Ով որ սրտով սեր ունի, իր սրտին երակն է կանանչ.
Ով որ սրտով սեր չունի, սիրտն է սև, երեսն է կանանչե:
3
_Քան զսերն այլ քաղցրիկ պտուղ ի աշխարհս չավտամ թե լինի.
Շաքարն նշով շաղված` մոտ ի սերն է դառն ու լեղի.
Զհամն ալ առի ես այլ, սիրո տեր եղա հետ քեզի:
Սերդ ալ իմ սրտիս դու տուր, քո սիրուդ եմ ճորտ ու գերի:
4
_Ու՞ր էիր, ուսկի՞ց եկիր, անծանոթ, ըզիս սիրեցիր.
Կրակն ի թեզնիքդ ուն՚ իր, ի ծոցիկս ի վար թափեցիր.
Քո սերդ ալ ոսկի արիր, իմ սրտիս քուրան հալեցիր.
Դարձար զան հալխա արիր ՚ ւ իմ սրտիս ականջն անցուցիր:
5
_Քու սերն իմ սրտիս միջին հանց մտեր, զետ ոսկի բևեռ.
Գնացեր է սրտիկս ի ներս, փառչին եղեր կեռումեռ.
Քու սերդ իմ սրտիս միջին հերկ արեր ու դարձեր է եռ:
6
_Ու՞ր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ՚ ւ ի հոգիս մտար, չես ի տար պահիկ մի դադար.
Սրտիս մեջն ի ժուռ եկար ՚ ւ ելնելու ճարակ չի գտար.
Զարկիր ի գլխուս վերա ՚ ւ աչերուս ի վար թափեցար:
7
Աշխարհս, ա՜մ, ալ ի՞նչ աղվոր, որ լինի երկու սերն նոր.
Երկու սերն նոր լինի, երկուսին դռվին մոտևոր.
Վաղվընեքն ի վեր ելնեն, բարև տան քան զկարևոր.
Պագ տան ու պագ առնուն, քանց հարյուր տարին կարևոր:
8
_Նայե ի վերա քարին, լուկ զքարամն ի քեզնե արա՛.
Քան զքարն այլ ամուր չկա, նայի` ջրի ճամփեկ նա կուտա.
Ջաղացին քարն է հարյուր լիտր ՚ ւ ջրին ահեն կու դողա.
Իմ սիրտս է պատառ մի միս, քու սիրույդ, ա՜մ, ո՞նց դիմանա:
9
Տարպա մի սիրու վերա ծեծեցին, կողերս երևաց.
Դարձան ապրշումե թելով կապեցին, հետն չերևաց:
_Առեք զիս յիմ յարն տարեք, թե հազար կողերս է լոսած,
Զերեսս երեսին դնեմ և երդնում, թե տեղ չի ցավաց:
10
_Ամուր եմ քարիդ նման, որ մրճիկն ի յիս չի բանի
Բարձր եմ թուխ ամպիդ նման, որ ոչ ով ի յիս չի հասնի.
Աղեղն եղնենի լինի, ու լարն ի վերա գալենի.
Քաշողն քաջորդի լինի. հապա թե իմ սիրուն հասնի:
11
_Ա՜յ իմ մարգարտե շարոց, պագ մի տուր, որ ես մեռնիմ ոչ:
_Ծո՛, թուխ ու գռուզ կտրիճ, պագ հազար` թե պարծենաս ոչ.
Յորժամ ի մեջլիս նստիս, հարբենաս, ուղղել կարես ոչ.
Զպագն ի քեզ պարծանք հաշվես, զամոթուդ տեղն գիտես ոչ:
12
_Այ իմ քյաֆուրի քյաֆուր, մի՛ վառիր առջև քյաֆուրի.
Քան զկթղա ի լի կեցիր, մի ճապղիր ամեն ճեհելի.
Զետ վարդ, զետ մուրդ մի՛ լինիր, որ ամեն փողոցք նա բուսնի.
Նունուֆար ծաղիկ եղիր, որ ծովուն հատակն երևի.
Հազար աչք ի քեզ հայի, հազար ձեռք ի քեզ չի հասնի.
Քու սերդ է ի ծով նման, լողալով սիրուդ չի հասնի:
13
_Սուրաթդ ու՞մ սուրաթ նման,- Յովսեփա՞, որ զՄսրա տիրե.
Հանցեղ ես փարսի սուրաթ, ի Պաղտատ քաղաքն եղել է.
Ստեղծողն ի քեզ բարեխոս, որ սուրաթդ քեզ տվել է.
Այն մանկանն մի նենգել, որ սրտով զքեզ կու սիրե:
14
Մորճիկ մի երետ բարև, իմ ամեն խոցս նորեցավ.
Ասցի` կու սիրեմ զքեզ, իմ խոսից ճուղապ չի գտավ.
Դարձավ զայն ճյուղապ երետ, թե` «Ի՞նչ անեմ.լեզուս կապեցավ
Քու սերդ յիմ գլուխս ելավ, ու ճիկերս ի փորս եփեցավ.
Ի գլուխս ի վայր իջավ, ի սրտիս մեջն գամվեցավե:
15
_Կարոտ կարոտովդ էի, հասրաթովդ ի ժուռ կուգայի.
Անկարծ ինձ ի դեմ ելար, ես ատոր կուման չունեի.
Զինչ մեկ մ՚ որ ծարված լինի և ի պաղ աղբյուր հանդիպի,
Դնե զդնչիկն ու խմե, որ սրտին թավլուքն անցնի:
16
Չկա ոչ տղա, ոչ ծեր, որ սիրու կածան չէ կոխեր.
Չկա իմ խոցիս հեքիմ. Այն որ կա` նա դեղ չի գիտեր,
Գամ զգանգատս ու՞մ անեմ, որ երթար իմ յարոջն ասեր.
Երթամ ստեղծողին ասեմ, զինչ որ յիմ ճակատս է գրեր:
17
_Քու սիրուդ մտիկ արի, նա զետ նետ ի չարխեն ելավ,
Ես անմեղ կանգնած էի, եկավ իմ սիրտս գամվեցավ.
_Մանկտիք, ձեր արևնուդ ասեմ, այս նետիկս որ հիս գամվեցավ,
Շուտով դեղ ու ճար արեք, որ չասեն, թե յանկի մեռավ:
18
_Պագնեմ զայդ քո լայն ճակատդ, որ աչեր ունիս ղազալի,
Գրկեմ զայդ քո ուռ միջկունքդ, դու հագեր ես շար կապանի.
Աչեր ղազալի ունիս, գեմ ունիս ուներ թաթարի,
Ատով խոցեցիր դու զիս ու զարկիր յիս նետ սահարի:
19
Տարտով եմ ու տերտ ունիմ, մարդ չկա զիմ տերտն ճանչե.
Կանչեմ հոտ ի վեր, իմ տե՜ր, իմ տերտին դարման դու արե.
Այս սեր չէր, որ ինձ տվիր, այս կրակ` որ զիս կու էրե:
20
_Կանչեմ հոդ ի վեր, աստված, որ իմ ձայնս քեզ հասանի.
Թող ավազանի ծնունդ ի սիրուն պելան չի էրի:
Սերն ալ գեմ ոտվի ունի ու ձեռվի զետ զհարամի.
Եկե՛ք, հարամիդ տեսեք, հարամի՜, ու նետ մի չունի:
Եկեր, ի փողպատս առեր, չեմ երթար ն’ ի քարշ կուտանի:
21
_Այս ամեն ալամ գիտե, որ տղա եմ զքեզ սիրեր.
Բռներ եմ սրտիդ ականջն ու ձեռօքս զօղն անցուցեր,
Քո սերն է իմ մորս կաթն, ծուծ եղեր ՚ ւ ոսկերքս է մտեր.
Չկա բաժնելու ճարակ, զայդ ի քու միտդ մի՛ ձգեր:


Նահապետ Քուչակ, Հայրենիկարգավ, Երևան, 1957,էջ 37-47


[1] Վաթել – թափել, հոսեցնել
  facebook  

գրադարակ (ընդամենը` 35 նյութ)

2012-02-20 00:29:09Փոքրիկ իշխանը. Մաս 16-րդ
2011-11-12 18:00:08Փոքրիկ իշխանը. Մաս 15-րդ
2011-11-02 16:24:31Փոքրիկ Իշխանը . Մաս 14.րդ
2011-10-27 02:17:02Փոքրիկ իշխանը. Մաս 13-րդ
2011-10-17 13:32:50Փոքրիկ Իշխանը. Մաս 12-րդ
2011-10-10 17:49:41Փոքրիկ իշխանը. Մասեր 10,11-րդ
2011-09-26 12:52:48Փոքրիկ Իշխանը.Մաս 9-րդ
2011-09-05 11:53:03Փոքրիկ Իշխանը.Մաս 8-րդ
2011-08-15 14:11:52Փոքրիկ Իշխանը .Մաս 7-րդ
2011-08-12 11:39:47Փոքրիկ Իշխանը . Մաս 6-րդ

 
© design: Hayk Matevosyan, mhayko@yandex.ru